30.09.2015|
14:07
Սեպտեմբերի 30-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում բուհի սոցիալապես անապահով, հասարակական ակտիվություն ցուցաբերող և գերազանց առաջադիմություն ունեցող 50 ուսանողների տրամադրվեցին Արարատ բանկի պլաստիկ քարտեր, որոնք ուսանողներին հնարավորություն կտան ամեն օր 2 անգամ անվճար օգտվել մետրոպոլիտենի ծառայություններից: